«Ալիք մեդիա». Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին տասնյակ բեռնատարներ են` այդ թվում հայկական, որոնք արդեն մեկ շաբաթ է արգելափակված են` Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան ու ձնահոսքի վտանգի պատճառով:
Տեղական իշխանությունների կողմից վարորդները ջրով ու սննդով են ապահովվել, որոշ ուղևորներ տեղավորվել են հյուրանոցներում։
Տեղում պարեկային ոստիկանության ու ճանապարհային դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման շուրջօրյա հսկողություն է սահմանված, ձնամաքրման աշխատանքներ են տարվում` Գուդաուրիի և Կոբիի կողմից. թե երբ կբացվի ճանապարհը, չի հաղորդվում։
Նշված ավտոմայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի դաշնության հետ կապող միակ ցամաքային ուղին է։
Կարդացեք նաև
Աննա ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ