Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է. Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. «Ժամանակ»

Հունվար 20,2021 09:48
zorakoch

Կառավարությունը որոշում էր կայացրել, որ պատերազմին մասնակցած զինվորականներին, այդ թվում՝ կամավորներին և նրանց ամուսիններին ու երեխաներին 2020թ. առաջին կիսամյակի ուսման վարձից ազատվելու արտոնություն է տրվում:

Այդ նախագծում գրված է, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք «մարտական գործողություններին մասնակցելու» մասին: Սակայն զորամասերը իրենց կցագրված զինծառայողներին, այդ թվում և կամավորներին տրվող տեղեկանքներում գրում են «իրականացրել է մարտական ծառայություն»:

Իհարկե, մարտական ծառայությունը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև մարտական գործողության մասնակցելը, բայց ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը:

Հիմա սա արվում է հատուկ պայմանավորվածությա՞ն միջոցով, թե՞ ուղղակի պատահականություն է, դժվար է ասել, բայց որ մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է, փաստ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031