«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:
–Տիկին Թովմասյան, Դրմբոն համայնքի բնակիչները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով հնարավորություն տալ Վարդենիս–Մարտակերտ ճանապարհահատվածից օգտվել:
Դուք, լինելով Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, ինչ տեղեկություն ունեք, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ հնարավորություններ կան` Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկման մասով:
– Անկեղծ ասեմ` ինձ շատ ոգեւորեց արցախցիների այդ քայլը, քանի որ մարդիկ, հետեւելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը, պահանջում են Արցախի ապաշրջափակում: Եթե մենք պատերազմից հետո խոսում ենք շրջափակումը վերացնելու, ազատ տնտեսական հարաբերությունների հնարավորությունների մասին, ուրեմն պետք է Արցախը եւս շրջափակումից դուրս գա ու չմնա միայն Լաչինի նեղլիկ միջանցքի հույսին:
Կարդացեք նաև
Ասեմ, որ Վարդենիսում եւ հարակից համայնքներում, Ճամբարակում, Մարտունիում կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են Արցախում ինչպես հանքարդյունաբերության (այդ թվում եւ Դրմբոնում գտնվող հանքավայրի), այնպես էլ շինարարության ոլորտում եւ հիմա ստիպված են լինում իրենց աշխատանքի վայրը հասնելու համար նախկին մոտ 80 կմ ճանապարհի փոխարեն կտրել մի քանի հարյուր կիլոմետր` Գորիսի-Լաչին հատվածքով Արցախ հասնելու համար:
Շատերն են ինձ ասում` ի՞նչ անենք տիկին Թովմասյան, մե՞նք էլ դնենք ուրիշ ճանապարհներ փակենք, որ մեր ձայնը լսեն: Ես խնդրել եմ իմ հայրենակիցներին` կտրուկ քայլերի չդիմել, սպասել, քանի որ ինքս հարցը քննարկել եմ ամենաբարձր մակարդակով եւ սպասում եմ արձագանքների:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։