Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է, որ Թուրքիան, հետեւաբար նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 20,2021 09:00

«Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ խորհրդային «երջանիկ» կոմունիզմի եւ «ժողովուրդների բարեկամության» տարիներին պարբերաբար դրսեւորվել է ադրբեջանցիների անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը մասշտաբային բնույթ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ազդակը ստացվելուն պես:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դեմ էին արտահայտվում Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն սպասվում է, որ այդ դիրքորոշումից հետնահանջ կլինի: Վերջիններիս նման կեցվածքը մեծապես պայմանավորված էր Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների լարումով: Այս խոչընդոտը կարծես թե վերացման միտում ունի, ինչը հիմնավորվում է Ֆրանսիայի նախագահի նամակով, որով վերջինս Թուրքիայի առաջնորդին առաջարկում է հանդիպել եւ քննարկել երկու երկրի հարաբերությունները: Սպասվում է, որ այդ հարաբերությունների մեղմման համատեքստում Թուրքիան, հետեւաբար նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031