ՀՀ կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար՝ այդ թվում Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի, դեռեւս գնորդներ չեն հայտնվել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ հետաքրքրվողներ ամեն դեպքում կան։
Նշենք, որ Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում մի շարք պետական անշարժ գույքեր է աճուրդի դրել՝ այդ թվում Նորքի այգիներում, Մոսկովյան փողոցում։ Աճուրդի է դրվել նաեւ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքից պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Նրա խոսքով՝ աճուրդի դրված գույքերի մրցույթները չեն կայացել առաջին փուլով։ Կոմիտեն գործարար շրջանակներից արձագանքներ է ստացել, որի հիման վրա աճուրդի կարգում նախատեսում են որոշակի մեղմացումներ իրականացնել, որպեսզի գույքը գնելն ավելի գրավիչ դառնա. «Ըստ դրա արդեն նորից կհայտարարվեն մրցույթներ, աճուրդներ»։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում