«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր կեսօրին, երբ ուշքի եմ գալիս նախորդ ամբողջ օրը Հանրապետության հրապարակում անցկացնելուց հետո, սկսում եմ ստուգել բաց թողնված զանգերը և չկարդացված նամակները:
Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:
Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:
Կարդացեք նաև
Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ»:
Այսօր կեսօրին, երբ ուշքի եմ գալիս նախորդ ամբողջ օրը Հանրապետության հրապարակում անցկացնելուց հետո, սկսում եմ ստուգել բաց...
Posted by Sos Hakobyan on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի