«Այդ փաստն ինքնին խոսուն է եւ հաստատ չի նպաստելու տարածաշրջանային կայունությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարսում փետրվարին սպասվելիք ադրբեջանաթուրքական զորավարժություններին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանը։ Նրա բնորոշմամբ՝ այս զորավարժություններում Թուրքիան, ըստ երեւույթին, փորձարկելու է նոր հրթիռային համակարգեր եւ զինտեխնիկա․ «Դրանով ուժի ցուցադրություն է անում, որովհետեւ կոնֆլիկտային կետեր ունի Լիբիայում, Սիրիայում, որտեղ անուղղակի ռազմական մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ։ Խնդիրներ ունի նաեւ միջերկրածովյան ավազանում, Իսրայելի հետ։ Մի կողմից փորձ է անում վերադառնալ դեպի «զրո խնդիրներ հարեւանների հետ» կարգախոսին, բայց քանի որ կան խնդիրներ՝ զորավարժությունների ձեւով ուժի ցուցադրություն է իրականացնում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ