Aravot.am-ը ՀՌՀ անդամներից փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԼՏ եւ Լոռի հեռուստաընկերությունների տնօրեններ Խաչիկ Դանիելյանի ու Նարինե Ավետիսյանի այն պնդումների վերաբերյալ, որ հանրային մուլտիպլեքսում մարզային սփռման հեռարձակողների լիցենզավորման մրցույթը օբյեկտիվ չէր, ի տարբերություն 2010թ. մրցույթի, այս անգամ փորձել էին ընդամենը անաչառության շղարշ ստեղծել:
Ռոլանդ Շառոյանը չցանկացավ մեկնաբանել հեռուստաընկերությունների ղեկավարների ասածները: Իսկ Արմեն Մկրտչյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ձեր ասածը շատ ուշադիր լսեցի, ընդամենը կասեմ՝ առանց մեկնաբանության…Մեկնաբանելու ոչինչ չունեմ…Սպասում եք, որ պետք է ասեմ, այո, ճիշտ են ասում, շատ ապրե՞ն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ