Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։
Մասնավորապես 2021թ հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։
Կարդացեք նաև
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»։
ԱՐՑԱԽՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ․ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ...
Posted by Մանե Թանդիլյան - Mane Tandilyan on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի