Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2021թ. բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն. Արցախի նախագահ

Հունվար 19,2021 21:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Խորհրդակցությանը ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները:

Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031