Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն ամփոփել է 2020թ. իրականացված դրամական պարգևատրումների ծավալը

Հունվար 19,2021 19:40
sd

Այսպիսով, 2020 թվականի առաջին կիսամյակում հունվար – հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8․4 մլն դրամ։

Երկրորդ կիսամյակում հուլիս – օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված  պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որևէ դրամական պարգևատրում։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43․2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4․4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգևատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։ 331․3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337․6 հզ դրամը  նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի և 1․4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգևատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50- 100%-ի չափով։

Բացի դրանից, 2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին և աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաև աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգևավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23․5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին և դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգևավճար չի հատկացվել։

Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721․2 մլն դրամ, որից 491․4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140․4 մլն դրամը՝ պարգևատրումների համար։

ՍԴ մամուլի քարտուղար

Եվա Թովմասյան

Սահմանադրական դատարանն ամփոփել է 2020 թվականին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը Այսպիսով, 2020 թվականի...

Posted by Սահմանադրական դատարան / Constitutional Court of Armenia on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031