Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վրեժ եք լուծում, հա՞, ումի՞ց, պատգամավորների՞ց, թե՞ Ծառուկյանից եք վրեժ լուծում, որ ժամանակին ասել էր՝ սով է լինելու, ժպտում էիք». Արման Աբովյան

Հունվար 19,2021 18:16

«Ժամեր առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է բնութագրել որպես դասական դրսեւորում բաժանարար գծերի, ասել է թե՝ սեւերի եւ սպիտակների»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց. «Մարդկանց թյուրիմացության մեջ գցելով՝ փորձել են կարծիքներ ձեւավորել եւ հնչեղություն ստանալու ֆոներ ապահովել՝ այն պարագայում, երբ տեւական ժամանակ է՝ մեկ շաբաթից ավելի, ԲՀԿ ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, Արտյոմ Ծառուկյանը գտնվում են Սյունիքի մարզում, պարբերաբար հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ: Նրանց առաքելությունը կայանում է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված հարցեր կարգավորելու, իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրություններ իրականացնելու, այլ նաեւ օգնություն տրամադրելու, նրանք իրենց հետ տարել էին նաեւ համայնքներ: Ընտանիքներ կան, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, սննդի կարիք ունեն, կենցաղի հետ կապված խնդիրներ ունեն»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կրկին անդրադարձավ Սյունիքի միջադեպին. «20-30 քաղաքացի փորձել էին փակել ճանապարհը եւ ԲՀԿ պատգամավորների հետ փորձեցին ինչ-որ սադրիչ խոսակցություններ անել: Ոչ մի դեպքում ես չեմ մեղադրում այդ մարդկանց: Իրականում մարդիկ մեղավոր չեն, որովհետեւ նրանց կրկին գցեցին թյուրիմացության մեջ, կրկին խաբեցին, մարդկանց մեջ կրկին ներարկեցին ատելություն: Ու այդ ներարկողը, խաբողը, թյուրիմացության մեջ գցողը հաստատ պատասխան է տալու: Վրեժ եք լուծում, հա՞: Այդ քայլով վրեժ եք լուծո՞ւմ, ումի՞ց եք լուծում, պատգամավորների՞ց, որ մի շաբաթ է՝ Սյունիքի մարզում գյուղերով ու քաղաքներով անցնելով՝ խնդիրները հավաքագրում էին, փորձում էին լուծել: Թե՞ Ծառուկյանից եք վրեժ լուծում, որ ժամանակին ասել էր՝ սով է լինելու, ժպտում էիք, իսկ հիմա Ծառուկյանը ստիպված է սննդով օգնություն ուղարկել Սյունիք: Դուք պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել: Ումի՞ց եք վրեժ լուծում՝ շուռնուխցո՞ւց, թե՞ որոտանցուց, որ թուրքի պոստը հենց իր գյուղի գլխին է»:

Իսկ ԲՀԿ-ական Կարինե Պողոսյանը իր հայտարարությամբ խոսեց պատերազմի մասին՝ ասելով. «Այդպես էլ չհիմնավորվեց՝ ինչպե՞ս սկսվեց պատերազմը եւ ինչո՞ւ այն ավարտվեց մեր ծանր պարտությամբ»: Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պետական շահով չի առաջնորդվում, հետեւաբար իշխանությունները պետք է հեռանան՝ վարչապետի գլխավորությամբ:

«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ ԱԺ ամբիոնը լալահառաչ ելույթների համար չէ, այլ՝ փաստեր շարադրելու լայն հարթակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031