Լրահոս
Օրվա լրահոսը

Իր Արտյոմի ձայնին է սպասում… ամեն օր

Հունվար 19,2021 18:45

Արտյոմ Ավագյանը ծնունդով  Ստեփանակերտ քաղաքից է: Այս հերոս երիտասարդին կյանքն իր լայն թևերով գրկել էր, տվել արժանի կեսին՝ Անիին, երբ անսպասելիորեն պատերազմն իր չարագույժ տերևաթափը սկսեց՝ ընդհատվեց նրանց երկրային կապը:

Արտյոմը 2014թ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել Ֆիզուլիում։ Զորացրվել է 2016 թ. ավագ սերժանտ կոչումով: Ծառայության ընթացքում արժանացել է պարգևների և շնորհակալագրերի։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Գերազանց ավարտել ՀԱԱՀ «ֆինանսներ» բաժինը, ՄՄՀ մագիստրատուրայի իրավագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր։

Նա առաջիններից էր, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել է դիրքեր՝ մասնակցելով Ֆիզուլիում ընթացող մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ։

Մարտական ընկերները միայն շնորհակալություն են հայտնում նման ընկեր ունենալու համար: Նա տարբերվող էր: Օգնում էր բոլորին, բավականին հավասարակշռված ու զուսպ էր: Նույնիսկ իր անչափելի մարդասիրության մասին կարող ենք պատկերացում կազմել ընկերների պատմածներից, որ իր կյանքը զոհելով փրկել է շատ ու շատ վիրավորների կյանքներ, հանել զոհվածների դիերը:

-Անվախ էր: Ամեն ինչ փորձում էր անել հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու համար ,-ասում է Արտյոմի ընտրյալը՝ Անին:

Հարց ու փորձ արեցինք՝ հասկանալու, թե բնավորության և մարդկային կերպարին բնորոշ ինչ հատկանիշներ ուներ Արտյոմը: Ասում են, որ նաև շատ աշխատասեր էր և արդար: Ամեն ինչի մեջ արդարն էր գերադասում:

Ահա այսպես էլ Հայրենիքի համար արդար պայքարում  գերադասեց իր կյանքը նվիրել՝ հանուն այսօրվա և վաղվա:

Շատ էր սիրում Անիին ու  հաճախ էր սիրո խոսքեր շռայլում:

Հիմա Անիի ականջը ձայնի է սպասում, իր Արտյոմի ձայնին…

-Մի անգամ աչքերն արցունքոտված խոստովանել է, որ առանց ինձ չի կարող ապրել և իմ դեմքին միայն ժպիտ է ուզում տեսնել, որովհետև ինքն իրեն է դա խոստացել: Այս խոսքերը ամեն օր եմ հիշում ,- պատմում է Անին:

Ասում է, որ Արտյոմի հետ անցկացրած ամեն օր իր տեսակի մեջ անկրկնելի ու անմոռանալի էր:

-Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքում երբևէ առիթ եմ ունեցել նման մարդու հանդիպելու,-ասում է զրուցակից՝ շարունակելով,-և խոստանում եմ իմ հերոս կեսի հիշատակը միշտ կպահեմ ու իր թողած կյանքը պատվով կապրեմ:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031