Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանն արեց հակապետական հայտարարություն՝ ասելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փակ ֆոնդերից կորել են որոշ նմուշներ». Աննա Կոստանյան

Հունվար 19,2021 17:50

«Անցյալ տարի մայիսի 27-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ արդեն նախկին նախարարին հարց էի հղել՝ խնդրելով հիմնավորել, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ներկայիս տնօրենի կողմից թանգարանի ֆոնդերում կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ թանգարանի հիմնական ֆոնդերի մաս կազմող գրականությունը՝ գրքեր եւ մամուլ, հանել հիմնական ֆոնդի հաշվառումից, ստեղծել գրադարան, իսկ դրանում ներառված առարկաներին արդեն տալով սովորական թանգարանային առարկայի կարգավիճակ: Ինչից ենթադրելի էր, որ թանգարան ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը խախտվելու էր: Այս հարցին ի պատասխան՝ նախարարն արեց մի շարք խնդրահարույց ու ըստ իս հակապետական հայտարարություններ՝ ասելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փակ ֆոնդերից կորել են որոշ նմուշներ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա նշեց, որ 2018-ի հոկտեմբերից թանգարանային առարկաների, նմուշների վերահաշվարկ են սկսել, որովհետեւ առարկաներ են կորել: Կատարված հաշվառումների արդյունքները չեն լուսաբանվել:

Աննա Կոստանյանը հորդորեց Արարատ Միրզոյանին, որ վարչապետի աշխատակազմ տեղափոխված Արայիկ Հարությունյանին կանչեն ԱԺ՝ իր սկանդալային հայտարարության վերաբերյալ բացատրություններ տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031