Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն պայման է դրել՝ երբ է հնարավոր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Հունվար 19,2021 17:36

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար պահպանվի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ: Նման հայտարարությունը Չավուշօղլուն արել է Գերմանիայի իր գործընկեր Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Այս կարևոր հնարավորությունը չի կարելի բաց թողնել: Եթե հրադադարը լինի երկարաժամկետ, Թուրքիան և Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք այդ գործընթացը կկոորդինացնենք Ադրբեջանի հետ»,- ասել է Չավուշօղլուն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031