Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին կարող ենք պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը». Անդրանիկ Քոչարյան

Հունվար 19,2021 17:32

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ իր գործընկերների հետ հանդիպում է ունեցել անհետ կորածների հարազատների հետ. «Ներկայացրեցինք իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաեւ լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսում են գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այդ հարցը շուտափույթ լուծում չունի եւ այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին: Նման թեմաները անտեղի շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չէ»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առաջ դրված գլխավոր խնդիրը՝ ռազմագերիների հարցը լուծելուց հետո վերլուծելու են պատերազմի ընթացքը, դասեր են քաղելու, շտկելու են թույլ տրված բացթողումները. «Այս պահին կարող ենք պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը: Ենթադրաբար, տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձեւավորվել է անտարբերության մթնոլորտ, որը ներթափանցել է նաեւ բանակ՝ աստիճանաբար բերելով պարտություն»:

Հետո Քոչարյանը հայտարարեց, որ այս պատերազմի ընթացքում ծնվել են մեր երկրի իրական տերերը՝ հայրենիքին անսահման նվիրումով ծառայած հերոսները: Պատգամավոր Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը մեջբերեց՝ «Ինքներս պիտի լինենք մեր գլխի տերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031