Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետդումայում քննարկվել է Արցախի բնակիչներին «կորոնավիրուսի դեմ պատվաստումներում օգնելու» հարցը

Հունվար 19,2021 17:15

Ռուսաստանի Պետդումայում քննարկվել է Արցախի բնակչությանը կորոնավիրուսի պատվաստումների իրականացման գործում օգնելու հարցը, հաղորդում է Regnum-ը:

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մասնավորապես, առաջարկել է առողջապահության կոմիտեին և ԱՊՀ հարցերով կոմիտեին «հետաքրքրվել ՌԴ կառավարությունից՝ ինչ ժամկետներում և ինչ ծավալներով մենք կարող ենք օգնել Դոնեցկի, Լուգանսկի Հանրապետություններին, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությանը, ինչպես նաև մեր խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պատվաստումներ անցկացնել»:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հավանություն է տվել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին կորոնավիրուսի պատվաստումների հարցում աջակցելու առաջարկին:

«Մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր գտնվում են Դոնեցկի և Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում. նրանց մեզնից բացի ոչ մեկ չի կարող օգնել. Ուկրաինայի իշխանություններն անում են ամեն բան՝ նրանց կյանքը բարդացնելու համար, պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Վոլոդինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031