Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն գնալ որևէ գործողության, ապա դա գործողություն է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ». Տաթևիկ Հայրապետյան. «Ա1+»

Հունվար 19,2021 17:11

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե հայաստանցի պաշտոնյաները Ստեփանակերտում քաղաքական հայտարարություններ են անում, երևի դա լարվածություն է առաջացնում։

Լավրովը մեջբերել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» և նշել, թե սրանք բացասական ազդեցություն ունեցան։

Իշխող խմբակցության պատգամավորն ասում է՝ պետք է նայել, թե Լավրովն ինչ կոնտեքստում է  սա ասել․«Լավրովն անդրադարձել է հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակ հայտարարություններ են անում, թե հայ պաշտոնյաները չեն կարող ուղևորվել Արցախ, Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ այդ հայտարարությունները սին են և հիմնազուրկ, ավելին՝ Հայաստան-Արցախ կապը մշտապես գործել է և այդ կապը մշտապես պահպանվելու է, հենց այդ կոնտեքստում նաև խոսեց հայտարարությունների մասին՝ արձանագրելով ընդհանուր առմամբ դրանց ազդեցությունը»։

Խոսելով թուրք-ադրբեջանական սպասվող զորավարժություններից՝  Հայրապետյանն ասում է՝ այն, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել իրենց համագործակցությունը, սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանին, որովհետև սա հակասում է այն հայտարարություններին, որոնք անգամ Թուրքիան է հնչեցնում կայունության և խաղաղության մասին․ «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն գնալ որևէ գործողության, ապա դա գործողություն է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031