Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն ունի գերիների վերադարձի խնդրին հիմնարար լուծում տալու հնարավորություններ. Լավրովի հնչեցրած հարցերի քաղաքական տողատակերը. Նելլի Բաղդասարյան

Հունվար 19,2021 15:45

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Նելլի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի հունվարի 18-ին հնչեցրած մի շարք կարևոր հարցերից առանձնացրել եմ գերիների վերադարձին և կարգավիճակին վերաբերող հարցերի քաղաքական տողատակերը.

Գերիների վերադարձ. Մասնավորապես, որոշակիություն մտցվեց այն հարցում, որ գերիների վերադարձի հարցերը շարունակում են մնալ ՌԴ ուշադրության կենտրոնում և դրան հիմնարար լուծում տալու հնարավորություններ ՌԴ-ն ունի: Այս հարցում, ակնկալվում է, որ ռուսական ճնշման արդյունքում Ադրբեջանը պետք է հետ կանգնի նոյեմբերի 9-ից հետո ահաբեկչի կարգավիճակ տրված գերիների հարցում ունեցած իր անզիջում դիրքորոշումից:

Կարգավիճակ. Արցախի Հանրապետությունը դե ֆակտո միջանկյալ կարգավիճակում է, որի անվտանգությունը երաշխավորվում է ռուսական խաղաղապահության ինստիտուտի կողմից,

Սա նաև չի ենթադրում.
1/լիարժեք անկախ կարգավիճակ, պայմանավորված Արցախի Հանրապետության չճանաչվածությամբ և դրանից բխող խնդիրներով,

2/ տեսանելի ապագայում չի ենթադրում կամարտահայտության դրսևորում:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ դա «հետաձգված կարգավիճակի» ձևաչափն է, որը նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում /ժամկետներ չեն նշվում/: Տողատակում՝ սա նաև թուրքական հավակնությունները և թուրքական հետագա ազդեցությունը զսպելու միջոց է: Ստացվում է այնպես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարգավորման հարցում լրացուցիչ զսպման ռեսուրս է նաև ՌԴ համար:

Փաստացի ունենք հետևյալ պատկերը.
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներն արդեն իսկ ընդունել են ՌԴ դիվանագիտական պոտենցիալը պատերազմի զսպման, իսկ հետպատերազմյան փուլում՝ տարածաշրջանային ազդեցության հնարավորությունների հարցում: Ի գիտություն է ընդունվել, որ ՌԴ-ն այս դեպքում ամենապրակտիկ դերակատարն է:

Միևնույն պահին ՌԴ-ն հատկանշում է, որ կարգավիճակի հարցում հենվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի վրա: Սա նշանակում է, որ չնայած համանախագահության պասիվ ռեժիմին, այնուամենայնիվ համանախագահող պետություններն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն անցնելու առավել ակտիվ ռեժիմի:

Տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհաքաղաքական իրողությունների հետ կապված կանխատեսումները, թույլ են տալիս մտածելու, որ, թերևս, առաջին հայացքից կազմալուծման գնացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ակտիվանալու է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031