Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թանկացել ձեթը, կարագն ու ալյուրը․ ՏՄՊՀՀ-ն ուսումնասիրում է

Հունվար 19,2021 15:37

«Ձեթի, կարագի, այլուրի, բենզինի շուկայում փոփոխություններ կան, եւ մոտ մեկ շաբաթից կհրապարակենք՝ գների ավելացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով մի շարք շուկաներում գրանցված գնաճին։

«Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում գների բարձրացում ունենք, իսկ թե դրանք պատշաճ են արտացոլվել, թե ոչ՝ կուսումնասիրենք։ Արեւածաղկի եւ եգիպտացորենի շուկաները թանկացել են, կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում պահեստավորման խնդիրներ են եղել»,-տեղեկացրեց Գեղամ Գեւորգյանը։

Նա հայտնեց՝ ուսումնասիրում են, այդ թվում այն հանգամանքը, թե արդյոք գնաճը վերաբերո՞ւմ է արդեն իսկ ներմուծված ապրանքին։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ մասնավորապես ձեթը մի քանի հարյուր դրամով է թանկացել, Գեղամ Գեւորգյանը նախընտրեց այս պահին եզրակացություններ չանել եւ վարույթի վրա չազդել, քանի դեռ ուսումնասիրությունն ընթանում է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031