Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ԱԳՆ-ն կակազում է, Ալիեւը՝ Շուշիում թեյ խմում եւ բռունցքը թափ տալով սպառնում»․ Նաիրա Զոհրաբյան

Հունվար 19,2021 15:11

«Ակնհայտ է՝ ՌԴ ԱԳ նախարարը փաստեց, որ հայկական կողնը չի ներկայացրել գերիների, պատանդների ամբողջական ցուցակը։ Ուշադրություն դարձրեք Լավրովի այն խոսքին, որով նա վերահաստատեց՝ պետք է գործի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ գերիների վերադարձի գործընթացը դանդաղել է հայկական կողմի՝ ամբողջական ցուցակ չներկայացնելու պատճառով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նա նշեց՝ արդյոք հայկական կողմում այլեւս մնացե՞լ են գերիներ․․․երբ վերադարձվում էին մարդասպաններ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը, իսկ մենք փորձում էինք բարձրաձայնել, որ գուցե պետք է այդ երկուսի դիմաց ստանալ մեր բոլոր ռազմագերիներին, հիշում եք՝ ի՞նչ աղմուկ բարձրացրեց իշխանական «ֆեյքալվացքատունը»՝ ասելով, թե չենք ուզում մեր ռազմագերիների վերադարձը»,-հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր գերեվարվածներին, իսկ նոյեմբերի իննից հետո գերեվարվածներին հռչակում որպես ահաբեկիչներ, եւ այս իրավիճակում մեր ԱԳՆ-ն կակազում է, Ալիեւը՝ Շուշիում թեյ խմում ու բռունցքը թափ տալով սպառնում։

«Ադրբեջանը կարողացել է պատկերացում ստեղծել, որ մեր 62 շիրակցի գերիները դիվերսանտներ են»,-փաստեց Նաիրա Զոհրաբյանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031