«Վերջը դու ո՞վ ես, եկել մտել ես մեր երկրի մեջ, դու Հայաստանից ի՞նչ ես ուզում»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի մեկնարկին դատարանի դահլիճում դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսպիսի հայտարարություն արեց 2008-ի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամները հորդորեցին դատական կարգադրիչներին նրան դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Այդ ընթացքում Սարգիս Քլոյանը շարունակում էր. «Սաղ նա է սարքել Ալիևի հետ, զոհեր ենք տվել»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական քիմի անդամ Արամ Օրբելյանը զգուշացրեց՝ սա նորմալ վարքագիծ չէ, եթե դուրս չհանեք, վատ է լինելու:
Պաշտպանական թիմի անդամներից Արամ Վարդևանյանը վրդովվեց. «Էն ժամանակ մարտի 1-ից էր խոսում, հիմա ուրիշ բանից… սաղ հարցերի պատասխանները գնա կառավարությունից ստացիր»:
Կարդացեք նաև
Սարգիս Քլոյանին հորդորեցին մի քիչ հեռու և լուռ նստել դատական նիստերի դահլիճում: Նա վրդովված հայտարարեց. «Սա երկի՞ր է, մարդու իրավունքներն ո՞ւր են: Տասը հոգի հանցագործի իրավունք են պաշտպանում: Բա ի՞մ իրավունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ