Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը

Հունվար 19,2021 15:15

Ermenihaber. Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էին արտոնյալ առևտրի համաձայնագիր։

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը նախատեսված ապրանքատեսակների գները կարող են իջեցնել կամ բարձրացնել, առևտրային շրջանառության ծավալների մեծացման համար պետք է ստեղծվեն արդար, մրցակցային և հարմար պայմաններ։

Այդ ամենը նպատակ ունի վստահության մթնոլորտ ստեղծել և խրախուսել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։

Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ տեղեկանում ենք թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031