Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը Փաշինյանի հետ թիկունքում հանդիպելու շարժառիթ չունի»․ Նաիրա Զոհրաբյան

Հունվար 19,2021 14:42

«Օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա, որովհետեւ վտանգ է ՀՀ ազգային անվտանգության համար։ Որքան շուտ դա հասկանա, այնքան շատ հնարավորություն կունենանք մեր ողնաշարն ուղղելու։ Նա չի կարող լինել ադեկվատ բանակցող»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման օրակարգին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Փաշինյանի հրաժարականի հարցն օրակարգում ունենալով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տեւել է 3-4 րոպե։ Գագիկ Ծառուկյանը հստակ է նշել, թե ինչ է ասել Փաշինյանին, այստեղ քննարկելու բան չկա»,-արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ թե արդյոք Ծառուկյանը Փաշինյանի հետ այլ հանդիպումներ ունեցե՞լ է, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Ծառուկյանի փոխարեն չի կարող պատասխանել․ «Նա այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում եւ ձեր թիկունքում հանդիպում անելու շարժառիթ չունի։ Նրա բոլոր հանդիպումները եղել են հրապարակային»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031