«Բնականաբար, միանում եմ պարոն Ծառուկյանի այդ գնահատականին։ Իհարկե, հասկանում եմ, որ երբեմն զգացմունքներն այնպես են խտանում եւ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում։ Իմ փորձով էլ եմ հասկանում՝ լինելով զգացմունքային մարդ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մի քանի շիրակցիներին «բոմժ» անվանելուն՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Մանուկյանի ձեւակերպումն անթույլատրելի էր որակել։ «Հասկանում եմ նաեւ, որ քաղաքական գործիչներ ենք։ Որքան էլ սադրանքները լինեն այլեւս անհանդուրժելի, չպետք է տրվենք դրանց»,-համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Լրագրողները հարցադրում արեցին՝ «այսինքն, այլեւս չեք օգտագործելո՞ւ «ժեխ» բառը»։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց։ Իմ կոնտեքստը բացարձակապես այլ է եղել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ