Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. խնդրել է, նոյեմբերի 7-ին իմ մեքենայով ես իրեն բերել եմ Երևան». Սեյրան Օհանյան

Հունվար 19,2021 13:58

«Այդ հարցը պետք է տան հենց իշխանությունները»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին պաշտպանության նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց այն փաստմանը, որ մոսկովյան հանդիպման ժամանակ ՀՀ իշխանություններին չհաջողվեց լուծել գերիների վերադարձի հարցը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պատերազմի ժամանակ հաղթելու ենք կարգախոսով վարած քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք գործում են «լռում ենք» կարգախոսի ներքո: Նրա համոզմամբ՝ մեր իշխանությունները մեր ժողովրդին դա պիտի բացատրեն:

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ ապաշրջափակումը լավ է, եթե խաղաղության պայմանագիր կնքված լինի, մեր հարաբերությունները հարթված կլինեն:

Խոսելով սահմանազատման գործընթացների մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Դեմարկացիա պիտի լինի խաղաղության պայմաններում, հարևան պետության հետ այդ դեպքում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, և այդ ամենը իրականացվի խառը, համատեղ հանձնաժողովի միջոցով: Այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը՝ չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք և չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են: ԽՍՀՄ բազմաթիվ քարտեզներ են ներկայացնում և տարբեր դրություն է այնտեղ, և մենք պիտի հասկանանք այն, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, հետագայում դեմարկացիայի ժամանակ դժվար է լինելու նրանց պարտադրել, որ հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածում»:

Լրագրողները հետաքրքրվեցին Արգիշտի Քյարամյանը պատմածի մասին, թե Սեյրան Օհանյանի հետ է դուրս եկել Շուշիից: Նա պատասխանեց. «Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում, դրա մասին ես իմ հարցազրույցներում մի քանի անգամ ասել եմ: Շուշիում իրար հետ ենք եղել, ինքն էլ, ես էլ աջակցել ենք հրամանատարներին, հրամանատարական խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում ինքնակամ հանդերձավորվել և գնացել, համապատասխան աշխատանք է արել ջոկատների տեղաբաշխման, ինժեներական աշխատանքների հետ կապված: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան նույն մեքենայով իրար հետ դուրս ենք եկել, նոյեմբերի 7-ին իմ մեքենայով խնդրել է, ես իրեն բերել եմ Երևան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031