Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք, որ հասարակության սպասումները անպատասխան չեն մնա. «Հայաստան 2021» նախաձեռնության կոչը

Հունվար 19,2021 13:42

«Հայաստան 2021» նախաձեռնության ներքո կազմակերպված քվեարկության գործընթացն ավարտված է:

Կարևոր արդյունքներն են`

1.Առաջին անգամ մշակվել և իրականացվել է ազգային քվեարկություն, որպեսզի ընտրվեն այն մասնագետները, ովքեր ի վիճակի են պատասխանատվություն ստանձնել և օգնել հայ հասարակությունը և պետությունը ճգնաժամից դուրս հանել:

2.Ծրագրի մեկնարկից մինչև քվեարկության ավարտը անցել է 42 օր (2020 թ.դեկտեմբերի 7 – 2021 թ.հունվարի 17)

3.Քվեարկությանը մասնակցել են 200,180 ՀՀ քաղաքացիներ և սփյուռքի ներկայացուցիչներ

4.Ընտրողների 68.2% -ը Հայաստանից է

5.408 թեկնածու առաջադրվել է հասարակության կողմից քվեարկության ցուցակում ընդգրկվելու համար

6.Ուրվագծվել է հակաճգնաժամային թիմի հավանական դիմանկարը

7.Հայ հասարակության ակտիվ մասնակցությունը ապացուցել է այս նախագծի արդիականությունը

Մենք՝ «Հայաստան 2021» նախաձեռնության կազմակերպիչներս հիմնվեցինք այն փաստի վրա, որ երկրում ճգնաժամային իրավիճակ է, քաղաքական դաշտը փակուղի է մտել, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ապակողմնորոշված է և չի տեսնում ճգնաժամը հաղթահարելու այլ տարբերակ, բացի մեկ առաջնորդ ընտրելուց: Ուստի որոշում կայացրինք և իրագործեցինք այս գաղափարը՝ բացահայտելու և ներգրավելու համար այնպիսի մասնագետների, որոնցից յուրաքանչյուրն առանձնանալու է իր ոլորտում բարձր մակարդակի հմտություններով և պատրաստ է մասնակցել Հայաստանի ապագայի կերտմանը:

«Հայաստան 2021» նախաձեռնության առաջին քայլն իրականացվել է քվեարկության և կազմակերպիչներին մինչև այս քվեարկության ավարտը չբացահայտելու ձևաչափով` հետևյալ պատճառներով.

ա.Կազմակերպիչներին մինչ քվեարկության ավարտը չբացահայտելու որոշումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը կենտրոնացնել նախաձեռնության էությա´ն վրա:

բ.Քվեարկության ձևաչափը հնարավորություն է տալիս պարզել թեկնածուների նկատմամբ ժողովրդի վստահության աստիճանը, որոնց մասին մարդիկ կարող էին դատել` հիմնվելով բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա` թեկնածուների կենսագրության, հմտությունների, մասնագիտական հեղինակության և հայրենանվեր գործերի մասին: Բացի այդ, մարդիկ հնարավորություն ունեցան նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և առաջարկել իրենց թեկնածուներին, որոնք նույնպես ընդգրկվեցին քվեարկության մեջ: Այսպիսով, ձևավորվում է պրոֆեսիոնալ կադրերից բաղկացած ազգային ներուժը և հասարակության մեջ ազգային համաձայնության և վստահության մոդելը:

Վստահ ենք, որ մեր ժողովուրդն ունի զավակներ և դուստրեր, ովքեր ունեն հնարավորություն, գիտելիք, կամք` ղեկավարելու հայկական պետականության վերականգնման գործընթացը ներքին և արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում` ազգային անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, սոցիալական, հումանիտար և այլ ոլորտներ:

Այժմ մենք 200,180 մեր հայրենակիցների էլեկտրոնային քվեարկության արդյունքների հիման վրա կոչ ենք անում բոլոր թեկնածուներին հայտնել «Հայաստան 2021» նախագծի շրջանակներում համագործակցելու իրենց ցանկությունը՝  գրելով [email protected] պաշտոնական էլփոստին:

Մեր հաջորդ քայլերն են`

1.Անհատական կոչ՝ քվեարկության 20 առաջատարներին, ինչպես այն մարդկանց, ովքեր ընտրողների շրջանում ամենամեծ վստահությանն են արժանացել` պատասխանատվություն ստանձնելու և երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործընթացին անձամբ մասնակցելու համար: Հասարակական մեծ պահանջի և գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով բոլոր պատասխանները կհրապարակվե´ն:

Միևնույն ժամանակ, մենք համագործակցելու ենք ինչպես բոլոր նրանց հետ, ովքեր մասնակցել են քվեարկությանը, այնպես էլ տարբեր ոլորտների այլ մասնագետների հետ: Մենք ակնկալում ենք, որ հասարակության սպասումները անպատասխան չե´ն մնա:

2.Անհրաժեշտ խորհրդատվությունների անցկացում Հայաստանում և սփյուռքում նմանատիպ նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ՝ ընդհանուր նպատակների իրականացման ճանապարհին ամենահաջող համագործակցությանը հասնելու համար:

3.Բոլոր ուժերի համագործակցություն և համախմբում մեկ ազգային հարթակում, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է նպաստել Հայաստանի արժանի ապագայի կերտմանը:

Մենք լիովին հասկանում ենք բոլոր բարդություններն ու պատասխանատվությունը, որն իր վրա է վերցնում յուրաքանչյուր մասնակից, ով պատրաստ է դրական արձագանքել մեր կոչին, ուստի, ինքներս բոլոր ջանքերը կգործադրենք համատեղ և համակարգված աշխատելու համար:

Հայաստանից 2021 թվականից դեպի Հայաստան 2121:

Նախաձեռնության կազմակերպիչներ.
Իգոր Զարգարյան – հասարակական գործիչ (Հայաստան),
Իլյա Բալադյան (Ռուսաստան),
Գարի Գարանյան (Ռուսաստան),
Գարիկ Գևորգյան (Հայաստան),
Գևորգ Մխիթարյան (Հայաստան),
Վազգեն Սարուխանյան (Հայաստան)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031