Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է ճանապարհային երթեւեկության խախտումների համար տուգանքների վերանայում:
Ի սկզբանե նախագծով առաջարկվում էր վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու դեպքում տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ հանել 1 տուգանային միավոր: Բայց քննարկումներից հետո առաջարկվում է 0,5 միավոր կիրառել:
Բացի այդ, գործող օրենքով այն անձը, որ վարորդական իրավունք չունի, նրա նկատմամբ բալային համակարգ էին կարող կիրառել: Նա մուծում էր 29 հազար դրամ ու այդ վտանգավոր իրավախախտումն անում: Հիմա առանձին կարգավորում է մտցվում նրանց համար, ովքեր վարորդական իրավունք չունեն ու վարում են մեքենա: Տուգանքը կսահմանվի 200 հազար դրամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ