Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Թուրքիան ու Ադրբեջանը երազել են իրար կապող միջանցք ունենալ և, ի վերջո, հանձին ՀՀ վարչապետի պաշտոնը կրողի, այդ երազանքը կատարվեց. «Փաստ»

Հունվար 19,2021 11:13

Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ճանապարհների ապաշրջափակում է ենթադրում ու վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 9-րդ կետին, այսօր քննարկվում է հատկապես տնտեսական համատեքստում: Մասնավորապես, Հայաստանի իշխանությունները վերոնշյալի առումով տնտեսական նոր հնարավորություններ են տեսնում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անթույլատրելի է համարում նման մոտեցումը:

Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետը նախ նկատում է. «Նպատակը, մեծ հաշվով, PR-ն է: Ինչպես իշխանափոխությունից հետո էին փուչ, սուտ և մանիպուլյատիվ խոսակցություններ տանում, նույն հոգեբանությամբ էլ հիմա են շարունակում: Բացի «պողոսներին» խաբելուց ու ապակողմնորոշելուց՝ այս ընթացքում իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ ուրիշ բան չի կարողացել անել: Ի վերջո, այս ամենի, այս քաղաքականության «ծաղկեպսակը» եղավ այն, որ մեր երկիրը վաճառվեց: Եվ հիմա նրանց կողմից հորջորջվող «տնտեսական ելքերի» մասին խոսելն առնվազն պատիվ չի բերում: Ինչպես փուչ ու սուտ կային, այնպես էլ շարունակում են մնալ: Հիմա, սովորության համաձայն, անհեթեթություններ ու անտրամաբանական մտքեր են շպրտում՝ մտածելով, որ լուրջ մարդիկ պետք է դնեն ու քննարկեն դրանք»:

Վերոնշյալ տնտեսական հնարավորություններ ասվածը Վարդան Բոստանջյանը չակերտների մեջ է դիտարկում: «Միթե՞ այդքան միամիտ ենք մենք, որ կարծենք, թե այս պայմաններում այդպիսի հնարավորություններ են լինելու: Դա բացառված է: Իսկ ինչ վերաբերում է բուն կոմունիկացիաների բացմանը, ապա դա պարզապես պարտադրվել է: Ի դեպ, դա շատ վտանգավոր է, արդեն Հայաստանին են հասնում: Այդ պարտադրանքը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքի մասն է: Թուրքիան ու Ադրբեջանը երազել են իրար կապող միջանցք ունենալ և, ի վերջո, հանձին ՀՀ վարչապետի պաշտոնը կրողի, այդ երազանքը կատարվեց: Հայտարարում են, թե տնտեսական աշխուժացում է լինելու: Ուզում եմ շեշտել՝ եթե անգամ այդ աշխուժացումը լինի, լինելու է ոչ թե մեր, այլ նրանց համար»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ իրականում ոչ թե տնտեսական հնարավորություն է, այլ սպառնալիք է մեզ համար: «Եվ այդ սպառնալիքը մեր տուն է մտել: Առնվազն զավեշտ է, երբ ասում են՝ Բաքվով՝ այդ ճանապարհով Ռուսաստանի հետ կապ կլինի: Մենք այդ ճանապարհով պետք է Ռուսաստան գնա՞նք՝ հաշվի առնելով առնվազն գոնե այն փաստը, որ նրանք մեր հայրենակիցներին պատանդ են պահել: Սա ի՞նչ ողորմելի հոգեբանություն է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031