Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում բանկը նախ պետք է պահանջ ներկայացնի վարկառուի նկատմամբ, այնուհետև երաշխավորի». ԱԺ-ում ընդունվել է «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական փաթեթը

Հունվար 19,2021 11:49

Այսօր ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում երաշխավորության ինստիտուտի վերանայմանն ուղղված «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական փաթեթը, որի համաձայն ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորի դեպքում (որը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր)՝

1.երաշխավորը կկրի սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն՝ համապարտի փոխարեն, այսինքն` վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում բանկը նախ պետք է պահանջ ներկայացնի վարկառուի նկատմամբ, այնուհետև երաշխավորի նկատմամբ: Սկզբից պետք է վաճառվի գրավի առարկան, բռնագանձում կիրառվի վարկառուի գույքի վրա, այնուհետև բռնագանձում կիրառվի երաշխավորի գույքի վրա.

2.վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում երաշխավորը կարող է կրել համապարտ պատասխանատվություն միայն այն դեպքում, եթե վարկառուն և երաշխավորը նույն ընտանիքի անդամներ են կամ վերցված վարկը համատեղ գործունեության համար է կամ երաշխավորը վարկառու կազմակերպության բաժնետեր է կամ մասնակից կամ գործադիր մարմնի անդամ կամ իրական շահառուն.

3.երաշխավորության պայմանագրով պետք է պարտադիր սահմանվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն գումարային չափը և երաշխավորության ժամկետը: Նշված գումարից ավելի պարտավորություն երաշխավորին առաջադրվել չի կարող.

4.երաշխավորի պատասխանատվության չափի մեծացում կամ նրա համար այլ անբարենպաստ ցանկացած հետևանք առաջացնող վարկային պայմանագրի փոփոխության դեպքում պետք է լինելու ստանալ երաշխավորի գրավոր համաձայնությունը, այլապես երաշխավորը չի կրի պատասխանատվություն այդ փոփոխությունների հետևանքների համար: Երաշխավորության պայմանագրի այն պայմանները, որոնք նախատեսում են երաշխավորի նախապես տրված համաձայնություն՝ վարկառուի՝ ապագայում ծագելիք պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ, եթե դրա բոլոր էական պայմանները սահմանված չեն վարկային պայմանագրով, կլինեն առ ոչինչ.

5.վարկառուի կողմից վարկը չմարելու կամ անպատշաճ մարելու դեպքում բանկը պարտավոր կլինի երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել այդ մասին երաշխավորին՝ նշելով խախտման ժամկետը և պարտքի չափը,- գրում է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031