Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան. «Հրապարակ»

Հունվար 19,2021 10:55

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մասին իր տպավորությունները ներկայացնել։ Նա ասաց․ «Ժողովուրդը ոգեւորությամբ է ընդունում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճակը, եւ ավելի ու ավելի են համոզվում Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջ մղվող գաղափարների ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը։

Դուք հիմա բավականին դրական եք ներկայացնում հանդիպումները, բայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք։

– Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտահայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել եւ փորձել խոչընդոտել Հայրենիքի փրկության շարժման մասնակիցների այցը Գյումրի։ Թե իշխանություններից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան։ Արհեստական կազմակերպված ակցիաները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա։ Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են։

Հ.Գ․ Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւս անդրադարձել է իրենց հանդիպումներին․ «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում։ Ես կասեի, որ ժողովուրդը մտորումների մեջ է՝ ապագայի վերաբերյալ։ Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետեւ այժմ խոսքը գնում է Հայաստանի գոյության մասին։ Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտորումներ են գնում ապագայի մասին։ Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որեւէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ|

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031