Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկավոր է գտնել ղարաբաղյան խնդրի քաղաքական հանգուցալուծումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունվար 19,2021 10:25

«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը», – նախօրեին, դիմելով Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կողմից կազմակերպված համաժողովի մասնակիցներին, հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «Ազատություն»-ը։

Պատասխանելով քննարկումը վարող Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, Ստոլտենբերգը նշում էր․ – «Միանշանակ է, որ մենք պետք է տարբեր հակամարտություններին քաղաքական լուծում գտնենք՝ Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում, որ Դուք հիշատակեցիք։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ հարկավոր է հարգել [պետությունների] ինքնիշխանությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»։

Վրաստանի և Ուկրաինայի պարագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձևակերպումները պակաս դիվանագիտական էին։ Ստոլտենբերգի խոսքով՝ այս երկրների՝ դաշինքին անդամակցելու հարցում պաշտոնական Մոսկվայի կարծիքը որևէ նշանակություն ունենալ չի կարող։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը անում է հնարավորը նաև նոր հակամարտությունների օջախների ձևավորումը կանխելու համար։ Դրա ամենավառ օրինակն, ըստ Ստոլտենբերգի, Աթենքի և Անկարայի միջև միջնորդի դերի ստանձնումն էր։

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031