Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։
Տեղեկությունը հրապարակել է ոչ թե ադրբեջանական կողմը՝ բացահայտելով Հայաստանի ղեկավարի բարոյական նկարագիրը, այլ Կրեմլը՝ իրեն ենթակա հեռուստաընկերության միջոցով։
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների կողմից այլևս այդքան սիրելի դարձած Վլադիմիր Պուտինը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թերևս առաջին հերթին՝ հայ հասարակությանը ցույց տալով, թե ով է իրականում իր երկրի ղեկավարը։ Իսկ այն, որ Ալիևի հետ հաց կիսելը դուրս է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական, որքան՝ մարդկային բարոյականությունից, Պուտինն իր խոսնակների միջոցով չի բարձրաձայնել՝ հետևությունը թողնելով հայ հասարակությանը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաց է կիսել այն երկրի ղեկավարի հետ, ով ավելի քան 5000 հայորդիների սպանությունից հետո, այսօր էլ հարյուրից ավելի հայ գերիների ոչ միայն հացից է զրկում, այլ ամենայն մարդկայինից։
Կարդացեք նաև
Ընդ որում, եթե փաստաթուղթ ստորագրելու դեպքում խիստ վերապահումներով կարելի է գոնե քննարկել թեզը, թե Փաշինյանը քաղաքականապես այնքան թույլ էր, որ չէր կարող հրաժարվել դրանից, ապա ճաշի մասնակցելու դեպքում այդ փաստարկը չի գործում։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ստորագրել փաստաթուղթը ու գլխիկոր հեռանալ՝ հրաժարվելով ճաշին մասնակցությունից, եթե անգամ հրավերը բխել է Պուտինից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում