Լրահոս
Օրվա լրահոսը

38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 19,2021 08:00

«38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար: Նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին:

Ալիեւը համառորեն փորձում է իր ժողովրդին եւ ինքն իրեն համոզել, որ պատերազմում հաղթել է Ադրբեջանի բանակը, բայց իրականում պատերազմի ելքը որոշել են թուրքական անօդաչու թռչող սարքերը, թուրք զինվորականները, ջիհադիստ ծայրահեղականները եւ աննախադեպ խտությամբ հրթիռահրետանային հարվածները:

Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված է նաեւ պատերազմի ելքի հետ չհամակերպվող Արցախի ժողովրդին, որը երբեք չի ընդունի իր հազարամյա բնակավայրերի կորստի փաստը: Նա ունի առարկայական վախեր եւ անվտանգությունը սեփական զինված ուժերի համալրմամբ ապահովելու արցախցու ձգտումը գնահատում է որպես ռեւանշի նախապատրաստություն:

Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային: Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031