Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվողին «միջանցքներ» չեն տրամադրվում

Հունվար 19,2021 10:00

«Բա վա՞տ կլինի, որ մեր բեռները Նախիջեւանով հասնեն Իրան եւ Ադրբեջանով՝ Ռուսաստան», – հարցնում են իշխանության ներկայացուցիչները եւ քարոզիչները: Նրանց ասածն այն է, որ Հայաստանում կան ինչ-որ ծայրահեղ ազգայնական շրջանակներ, որոնք ինչ-ինչ էմոցիաների կամ համոզմունքների ազդեցության տակ դեմ են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը: Գուցե նման հատուկենտ մարդիկ իսկապես կան, բայց խնդիրն ամենեւին նրանք չեն: Հարցը պետք է դնել այսպես՝ հնարավո՞ր է արդյոք, որ ճանապարհները ապաշրջափակվել են Հայաստանի համար: Ես այս հարցում լուրջ կասկածներ ունեմ:

Հիշեցնեմ, թե ինչ է ասված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: «Ապաշրջափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի հետ համաձայնեցված կիրականացվի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ կապող նոր հաղորդակցությունների շինարարությունը»: Եռակողմ հայտարարությունն, իմ կարծիքով, ամրագրում էր մեր ռազմական պարտությունը, եւ մեջբերված 9-րդ կետը նույնպես պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Թե չէ, եթե իշխանության քարոզիչներին լսենք, ապա ստացվում է՝ «ի՜նչ լավ է, որ մենք պարտվել ենք՝ վերջապես ճանապարհները կապաշրջափակվեն»:

Հայտարարության մեջ ընդհանուր ձեւով ասվում է ԲՈԼՈՐ տրանսպորտային կապերի մասին, բայց մեխանիզմների առումով խոսվում է միայն ՄԵՐ պարտավորությունների եւ Ռուսաստանի վերահսկողության մասին կոնկրետ մեկ՝ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի եւ դրա համար անհրաժեշտ նոր հաղորդակցությունների շինարարության մասին: Թուրքիային եւ Ադրբեջանին միայն դա՛ է պետք, եւ ոչ մի տեղ ասված չէ, որ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել իր երկրի տարածքով հայաստանյան բեռների անվտանգությունը եւ նոր ճանապարհների շինարարությունը: Ինչպես հայտարարության մյուս կետերի դեպքում է՝ մեր կողմից Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցքի տրամադրումը նրանց, այսպես ասած, «ռազմավարն» է:

Քաղաքական տեսակետից Թուրքիային եւ Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանի տնտեսական զարգացումը՝ հաղորդակցությունների բացման միջոցով, հակառակը՝ նրանք շահագրգռված են, որ մեր ճանապարհները դառնան «կույր աղիք»: Զուտ տնտեսական առումով նրանց հայկական ապրանքներն ու հայկական շուկան առանձնապես հետաքրքիր չեն, իսկ տարանցիկ վճարները չեն կարող այնքան մեծ լինել, որ ազդեն Ադրբեջանի բյուջեի վրա: (Ի դեպ, նույնը նաեւ մեզ է վերաբերվում): Եվ, վերջապես, հոգեբանական տեսանկյունից ես չեմ պատկերացնում, թե ինչպես են ադրբեջանցի եւ հայ պաշտոնյաները երկխոսելու հավասարը հավասարի պես, համենայնդեպս՝ Հայաստանի այս՝ պարտված իշխանությունների պարագայում:

Ես չեմ ասում, որ այս խնդիրները լուծելի չեն, կամ՝ որ նման համագործակցություն ընդհանրապես հնարավոր չէ: Խոսքն այն մասին է, որ պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել եւ մոլորեցնել՝ «պարտության առավելությունների» մասին խոսելով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «էմոցիաների կամ համոզմունքների ազդեցության տակ », ի՞նչ է նշանակում…

    պարզ ու էական, բուն հարցումը հետեւեալն է՝ «ճանապարհների ապաշրջափակման» գինը, ի՞նչ է

    ի՞նչ բանէ, ի՞նչ բաներէ պիտի հրաժարինք, էջը դարձնենք, ի դիմաց՝ առեւտրական այդ նպաստաւոր պատեհութեան

    այդ տնտեսական վարդագոյն հեռանկարների գի՞նն էր, արդէն, Արցախի եւ հազարաւոր կեանքերի կորուստը

    սակայն խնդիր չկայ… ասոնք ամէն պարապ հարցականներ են… մի մտահոգուիք, այդպիսի «հատուկենտ» հայերով
    արդէն հիմա լաւապաէս հասկացանք՝
    «Հայաստանը բիզնե՛ս է, եւ վերջ»՝
    https://haytougchamlian.blog/հայաստանը-բիզնե՛ս-է-եւ-վերջ/

    • Հ.Շ. says:

      Սակայն ճիշդ էք, որ դեռ այդ իրենց նշանաւոր «տնտեսական թռիչքի» երազանքով, ուզում են ընդունելի – նոյնիսկ՝ ուրախանալի! – դարձնել Արցախի կորուստը, Հայ Ազգի խորտակումը: Շշմեցուցիչ փորձ մը, to put a positive spin ծայրագոյն Աղէտին վրայ:

      ( Իսկ ամէն դէպքում, առեւտրական տեսանկիւնից՝ «ամենալաւատես» պարագային անգամ (քանզի հնարաւոր է որ թուրքերը դիտմամբ թոյլ տան, որ ոմանք Հայաստանում մի քիչ հարստանան կամ աւելի հարստանան, հայ-թրքական անպայմանական հաշտութեան շնորհիւ…), մի քանի խոշոր վճառականներ կ’օգտուին միայն՝ սահմանների եւ ճանապարհների այդ բացումէն: Խոնարհ ժողովուրդը այդ թէական բարգաւաճութեան փշրանքները անգամ չի տեսներ: )

  2. Seyran says:

    88-ի երկրաշարժից հետո հումանիտար օգնությունները ադրբեջանի տարածքում բեռնաթափվեցին՝իսկ մենք մեկ պետության կազմի մեջ էինք:Ես հասկանում եմ ներկա իշխանությունների ներկայացուցիչներին,նրանք այն տարիներին երեխաներ էին և նրանց այն ժամանակ քիչ էր հետաքրքրում այդ երևույթները….,իսկ այն ժամանակ հասուն մարդիկ այսօր ժամանակից հետ են մնացել,հիմա թուրքերը ուրիշ են,ինչպես 100տարի առաջ պնդում էին բոլշևիկները….

    • Հ.Շ. says:

      շատ բարի… սակայն ծնողներ, մեծ-ծնողներ չե՞ն ունեցած, այս մարդիկը… ուսուցիչնե՞ր…

      ո՞վ եւ ինչպէ՞ս է դաստիարակել այս սերունդը, պատանեկութեան եւ երիտասարդութեան սկիզբի տարիներին…

      եւ դեռ ասոնք, երկիրը չլքողներն են…

      հայկական հողը բաւարար չէ, հայ ըլլալու համար… նոյնիսկ ընդհակառա՛կը… ասեմ ինչու… քանի որ մարդը, որ հայկական հողի վրայ է ապրում, կարծում է թէ ինք ի՜նչ որ ալ ընէ կամ չընէ, ինչ որ ալ մտածէ կամ զգայ, միեւնոյնն է, ինք ՝ հայ է, քանի որ ապրում է երկրի մը մէջ որու անունը «Հայաստան» է… թէ technically անկարելի է, որ ինք օտար համարուի… թէ, հետեւաբար, օտար ազդեցութիւնները՝ վտանգ չեն, այլասերումի սպառնալիք չեն

      փաստօրէն, այդպէս չէ

      երկար ժամանակ, Դասական Սփիւռքի մէջ դասական բանավէճ մը ունէինք՝ հայ լինելու համար, որպէս հայ գոյատեւելու համար, հայերէն լեզո՞ւն է կարեւորը, թէ հայկական ոգին

      հիմա այդ գոյութենական հարցականը դարձաւ՝ հայ լինելու եւ մնալու համար, հայկական հո՞ղն է կարեւորը, թէ Հայի ոգին, ազգային գիտակցութիւնը

      տասնամեակներ շարունակ, երբ մենք ու մեր ծնողները երազում էինք Անկախ Հայաստանի մասին, ապրում, գոյատեւում էինք այդ կենսական երազով, բացարձակապէս անկարելի էր երեւակայելը որ, մի օր, այս կացութեան կարող էինք մատնուիլ

      երանի սովետական մնար այդ երկիրը… մանաւանդ 1965-էն ետք, այդտեղ անհամեմատօրէն աւելի Հայկական Ոգի կար, քան թէ հիմա… սա անհերքելի, ողբերգական իրականութիւն է…

  3. Garo says:

    Որ ասում են վայ որ ապաշրջափակվենք ինչ լավա լինելու, էտ միֆա:
    Շրջափակումը մեր համար պատժամիջոցա եղել հենց 90-ականներին երբ այն սկսվելա:
    Մեր ՍՍՀՄ-ից ժառանգություն մնացած տնտեսության կառուցվածքը ենթադրում էր երկաթուղային կապ մեծ ծավալի փոխադրումներ Ռուսաստանի հետ:
    Հիմա մեր տնտեսությունը արդեն հարմարվելա շրջափակմանը:

    Պարզ օրինակ նայենք Վրաստանը երբեք էլ շրջափակված չի եղել, ռեգիոնալ խաչմերուկա, բայց շնչին ընկնող ՀՆԱ-ով մեր հետ գրեթե նույն մակարդակիա:
    Ուղղակի իրանց տնտեսությունը զարգացելա էտ ուղղությումբ առևտուր, տուրիզմ և այլն:
    Ինչ որ տեղ կորցնում ես, ինչ որ տեղել շահում եք:

    Ասենք Թուրքիայի սահմանը բաց լիներ շատ ավելի շատ մարդիկ առևտով կզբաղվեին, ասենք Թուրքիայից լվացքի փոշի բերել ծախել կամ տուրիստների համար արագ սննդի կետ բացել: Հիմա էտ նույն պոտենցիալ լվացքի փոշի ծախող երիտասարդը գնումա ծրագրավորումա սովորում կամ դիզայն ու ՏՏ ոլորտումա աշխատում:

  4. Ruben says:

    «Ավելի լավ է ոչխարի բանակի գլխին առյուծ ունենալ, քան առյուծի բանակի գլխին ոչխար:»
    Դանիել Դեֆո:

  5. Լավատես says:

    Գնչուները շատ էլ լավ ազգ են, երբ իրենց հարազատ քոչվոր կյանքով են ապրում, համ պահպանում են իրենց գնչու տեսակը, համ էլ բնիկ ժողովուրդները իրենց ժամանակավոր հյուր գնչուների հետ միայն բարիդրացիական հարաբերություններ են։ Բայց հերիք է մեր գնչուն անցնի նստակյաց կյանքի, նույնն է թե ձեր հյուր տարիներով ձեր տանը մնա, այլասերվում է ու դառնում թշնամի։

    • Լավատես says:

      Բնական է, բարեկամ հարազատը հյուր չի կամ էլ նա, ում դու ես խնդրում, որ մի գնա, մնա։ Սա իսկապես այդպես է, ‘նստակյաց’ արեւմտյան քոչվորը ուծածվում է, իրենց երկրի անունով զտարյուն քոչվոր ժողովուրդը փոքրամասնություն է կազմում, նույնն էլ մեր արեւելյան ‘նստակյաց’ քոչվորի ճակատագիրն է։ Բայց մենք էլ խնդիր ունենք, մենք էլ նստակյացից ‘քոչվորի’ ենք վերածվում ու նույնպես ուծածվում։ Եկեք վերադառնանք մեր տները ու քոչվորների էլ հյուր ընդունենք։ Աննորմալ կյանքից բոլորս էլ տուժում ենք։ Ասենք սպիտակ արջը գրավեց անտառը, գորշ արջն էլ թողեց գնաց հյուսիսի սառույցները, ով շահեց։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031