44-օրյա պատերազմից հետո, Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածներն այսօր սփռված են Հայաստանի Գորիս քաղաքից մինչև Շիրակի ու Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր: Արթուր Սարգսյանը որոշել է, որ կարևոր է Հայաստանով մեկ սփռված հադրութցիներին համախմբելը, նրանց խնդիրները գույքագրելը: Այսպիսով, նա փորձում է օգնել նաեւ կառավարությանը:
Այս նպատակով էլ, մի քանի հադրութցիներով որոշել են ստեղծել «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը: Այսօր կազմակերպության հիմնադիր համագումարն էր:
«Հադրութը մեր հայրենիքն է, հարկ է Հադրութը վերադարձնել և բնակեցնել բնիկ հադրութցիներով»,- Aravօt.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը`հավելելով որ մինչ այդ, կարևոր է ստանան ժողովրդի աջակցությունը և կարողանան սատար կանգնել նրանց խնդիրների լուծմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ