«Այդ տեքստը որ կարդացիք, չտեսա՞ք ինչ բան էր դա։ Դուք գործակալական գործ ասվածին ծանո՞թ եք։ Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ հրապարակված փաստաթղթին, որը մեկնաբանել էր ԱԱԾ-ն։
«Դա պարտավորություն էր՝ ազգային անվտանգությանը վերաբերող որեւէ գաղտնի գործողության հետ առնչվող մարդը հավաստիացնում է, որ տեղեկացնելու է գործողությունների մասին։ Ինձ մտահոգում է, որ նման փաստաթղթերը դուրս են գալիս գաղտնի գործավարության շրջանակից»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ