«Զորավարժություններից շատ մի վախեցեք։ Իսկ նման հայտարարությունները երեւի դուր են գալիս պարոն Ալիեւին, որովհետեւ նա, այնուամենայնիվ, հաղթող կողմ է եւ շարունակում է հաճույք ստանալ այդ հայտարարություններից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կարսում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններին եւ այս ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչող սպառնալից եւ ռազմատենչ հայտարարություններին։
«Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը եւ տարածաշրջանում Ռուսաստանի ԶՈՒ ներկայությունը որեւէ հեռանկար չեն տալիս՝ այդ հայտարարություններն իրագործելու»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ