Հետաձգումից հետո փետրվարի 8-ին մեկնարկող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցել ցանկացող թենիսիստներին Լոս-Անջելեսից եւ Աբու-Դաբիից Ավստրալիա տեղափոխող ինքնաթիռներում կորոնավիրուսով հիվանդ ուղեւորներ են հայտնաբերվել: Բոլոր ուղեւորներին, նրանց թվում նաեւ՝ 47 թենիսիստի, ուղարկել են 14-օրյա խիստ ինքնամեկուսացման: Այդ թենիսիստները անգամ կորտ ու վարժասարքերի դահլիճ հաճախելու իրավունք չունեն, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում նրանց եւ մյուս այն մասնակիցների միջեւ, որոնք կամ դեռ չեն ժամանել, կամ չեն մեկուսացվել ու կարող են մարզվել: Ստեղծված իրավիճակն առաջացրել է թենիսիստների արդարացի դժգոհությունը: Ավելին, հյուրանոցային մեկուսացման պահանջները խախտողներին տեղի իշխանությունները սպառնում են տեղափոխել այլ հյուրանոցներ եւ նրանց վրա ոստիկանական հսկողություն սահմանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ