yerkirmedia.am. Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք պահանջում են, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն:
Արցախցիները իրենց պահանջը տեղում ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին, նաեւ գրավոր ձեւով այն փոխանցել: Նրանց խոսքով, եթե այս խնդիրը չլուծի, իրենք շարունակելու են փակել ճանապարհները:
Կարդացեք նաև