Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, անտարբեր էին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ գեներալների մասին

Հունվար 18,2021 21:12

«Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, որովհետեւ ֆիդայիների հիմնական սկզբունքը մարտի գնալիս եղբայրությունն էր, որովհետեւ այն 14 գեներալները, որոնք հայտարարություն արեցին եւ որոնք մայոր կամ փոխգնդապետ եղած ժամանակ կերտում էին մեր հաղթանակները, անտարբեր չէին։ Ինչ-որ պահից սկսած՝ մենք դարձանք անտարբեր»- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ պատերազմի օրերին պաշտոնաթող եւ պահեստազորի գնդապետները հայտարարություն էին տարածել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքե՞ր էին անտարբեր՝ Սեյրան Օհանյա՞նը, Արշավիր Ղարամյա՞նը։ Անդրանիկ Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց․ «Անտարբեր չէի՞ն․․․այո, անտարբեր էին։ Սեյրան Օհանյանը մեր հաղթանակների կերտման մեջ եղել է ծանրակշիռ ներկայություն ունեցող զինվորական։ Բայց նրանց հետագա կյանքի ընտրությունը․․․այս պատերազմում իրենք չեն եղել այն դիրքում, որն ապահոված կլիներ մեր հաղթանակի ընթացքը։ Պաշտոնավարման ընթացքում նրանց սխալներն ու անտարբերությունը, որը կառուցված է եղել նյութականի վրա կենտրոնացման վրա․․․ 40 սանտիմետրանոց դիրքում զինվորն ինչպե՞ս պետք է իր կյանքը պահեր»։

Անդրանիկ Քոչարյանը չարձագանքեց լրագրողների այն նկատառմանը, որ այս պատերազմում զինվորներն անգամ զրահաբաճկոնների խնդիր են ունեցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031