Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակցի արտգործնախարարը գտնում է, որ Հայաստանը երբեք չպետք է հայտարարություններ աներ/անի, որոնք դուր չեն գալիս Ալիևին․․․ Իսկ, այ, Ալիևը, կարող էր/է հակահայկական սպառնալից հայտարարություններ անել, այդ թվում՝ Շուշի բարձունքից ու հայերին «երկաթյա բռունցքով» պատժելու վերաբերյալ․․․․ Սա է ասվել․․․․
Փաստորեն, Արցախյան պատերազմը հնարավոր է դարձել ոչ թե նրա համար, որ աշխարհը, այդ թվում Ռուսաստանը, Արցախը համարել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս», այդ թվում 2008թ․ հունիսին Բաքվում ստորագրված «Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հռչակագրով», ոչ թե նրա համար, որ այդ նույն պայմանագրում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ճանաչել են «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժով փոխելու անթույլատրելիության» սկզբունքը, իսկ ՌԴ նախագահը վերջերս հայտարարեց, որ դա (տարածքային ամբողջականությունը վերականգնելը) «Ադրբեջանի ներքին գործն է», ոչ թե նրա համար, որ ՌԴ ԱԳ նախարարն ու ՌԴ նախագահը պատերազմի հենց ամենաթեժ օրերին հայտարարել են, որ «7 տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն Ադրբեջանին», ոչ թե նրա համար, որ տասնամյակներով Ալիևին վաճառել են հարձակողական լուրջ սպառազինություն, որից նա ինքնավստահություն է ձեռք բերել ու հարձակվել, այլ որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է «նոր պատերազմ, նոր տարածքներ․․․»
Ամենևին հիացած չեմ Դավիթ Տոնոյանի՝ իրականությունից կտրված ու հոխորտալից հայտարարության համար, եթե գիտես, որ պատերազմում չես ձգելու․․․․ Բայց, կներեք, հավատալու չէ, որ Ալիևը պատերազմ է արել, որովհետև սիրտը չի տարել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը․․․․ Ի վերջո, Հայաստանի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը կամ նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ չէին արել, բայց պատերազմ եղավ․․․․ Հետևաբար, ըստ Սերգեյ Լավրովի՝ այդ ժամանակ չունենալով հայկական կողմից նման հայտարարություններ, ինչո՞ւ Ալիևը 2016թ․ ապրիլին պատերազմ հայտարարեց ու անպատիժ մնաց․․․ Արդյո՞ք հենց Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից այդ անպատժելիությունն ու թողտվություն չէին գլխավոր պատճառը, որ նրան ուժ տվեցին պատերազմը վերսկսել ավելի լայն թափով արդեն 2020թ․ սեպտեմբերին․․․ Իհարկե, դա վերը թվարկված ու չթվարկված այլ հանգամանքների հետ միասին ավելի մեծ ստիմուլ էին Ալիևի համար, քան Տոնոյանի հոխորտանքը․․․ Ո՞ւր էին Դավիթ Տոնոյանը, Նիկոլ Փաշինյանը, երբ Ալիևը տասնամյակներով հոխորտում էր պատերազմով վերցնել «իրեն պատկլանողը» ու ոչ մեկ չէր հակադարձում դրան․․․
Կարդացեք նաև
Գերիների մասով․ եթե 62 հայ ռազմագերիները կապ չունեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետ, որովհետև գերեվարումը տեղի է ունեցել 10-ից հետո, ապա ինչի՞ են դրանից հետո պարբերաբար քննարկում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցերը ըստ հայտարարության կետերի․․․ Այսինքն՝ մնացած կետերով խախտումներ չի կարելի կատարել, իսկ նոր ռազմագերիներ վերցնել կարելի՞ է ու դա խախտում չէ՞․․․ Ինչ-որ շատ-շատ խառը բան է ստացվում․․․․ Իսկ եթե հայկական կողմը, ուշացումով, ինչպես նշում է Ս․Լավրովը, ցուցակ է ներկայացրել մինչև նոյեմբերի 10-ը գերեվարվածների մասով, նրանք ինչու չեն վերադարձվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ թեկուզև մի փոքր ուշացումով։ Փաստ է, որ թեկուզև դժվարությամբ կազմված ու ուշացումով ներկայացված ցուցակի տղաները չեն վերադարձվել, բայց դրանից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ «հրադադարի հայտարարությունը կողմերը հարգում են»․․․ Ինչ-որ չի կպնում նորից։
Իսկ որ ՀՀ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովի աշխատասենյակից ավելի ուժեղ թշնամու՝ Թուրքիայի դեմ հայտարարություններ է անում, դա ավելի վտանգավոր չէ՞․․․ Բոլորս ենք չէ՞ հասկանում, որ նման հայտարարությունները նման աշխատասենյակներից ինքնագլուխ չեն արվում․․․ Այսինքն՝ Ադրբեջանի դեմ հայտարարություններ չի կարելի, իսկ պատերազմը ղեկավարած Թուրքիայի դեմ կարելի՞ է․․․․
Եվս մեկ սուր հարց էլ հայկական կողմին․ եթե գիտեինք, որ գերիների փոխանակությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով է, այդ ո՞ր «խելոքը» որոշեց մեր մոտ եղած բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին միանգամից ու մեկ փաթեթով հանձնել Բաքվին, մեր մյուս ռազմագերիներին փոխանակելու համար մնալով առանց խաղաքարտի․․․ Լավ, այս աստիճանի ոչ կոմպետենտությո՞ւն․․․․ Հուսամ, հայկական կողմի տրամադրության տակ, այդուհանդերձ, կան ադրբեջանցի ռազմագերիներ և Լավրովի ասածը չի համապատասխանում իրականությանը»։
Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակիցի արտգործնախարարը գտնում է, որ Հայաստանը երբեք չպետք է հայտարարություններ աներ/անի,...
Posted by Styopa Safaryan on 2021 թ. հունվարի 18, երկուշաբթի
Դուք ինչ որ մեկի խոսնակն եք? թե Հանրային Խորհրդի նախագահը…