Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ Պետք է ճնշում լինի Ադրբեջանի վրա՝ ներկայացնելու գերիների իրական թիվը

Հունվար 18,2021 18:50

«Այս մարդիկ ուղղակի ունակ չեն գերիների հարցը լուծել»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրավական ուղի» Հ/Կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա կարծում է, որ կա երկու վարկած․ «Կամ մենք գործ ունենք լրջագույն դավաճանության հետ։ Գնալով ավելի շատ մարդիկ են հակվում այս տարբերակին։ Սա դավաճանություն է, սա դիտավորյալ թշնամական գործունեություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Երկրորդ վարկածը՝ ապաշնորհությունն է, այսինքն՝ այս մարդիկ դավաճան չեն, ապաշնորհ են, ոչինչ ձեռքներից չի գալիս»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ գերիների վերադարձը վերջին փուլն է։ Նախևառաջ պետք է ճշգրտել, թե ովքեր են գերիները․ «Պետք է ճնշում լինի Ադրբեջանի վրա, առաջին հերթին ոչ թե վերադարձնելու, այլ հրապարակավ և թափանցիկ ձևով հայկական կողմին, միջնորդ կողմին՝ Ռուսաստանին և միջազգային չեզոք կառույցի, որը ներգրավված է, դա Կարմիր խաչն է, ներկայացնելու գերիների իրական թիվը։ Մատչելիություն տալու, օրինակ, Կարմիր խաչին ցանկացած վայր այցելել և պարզել, թե այնտեղ գերիներ կա՞ն, թե՞ չկան»։

Ռուբեն Մելիքյանը ընդգծեց, որ Ադրբեջանը նոր քաղաքականություն է իրականացնում՝ գերիներին դատում է իբրև հանցագործների և նրանց նկատմամբ չի տարածում միջազգային հումանիտար իրավունքի երաշխիքները․ «Դա արդեն իսկ ամրագրված էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, ի դեպ նաև Արցախի կողմից վավերացված Ժնևյան կոնվենցիաներում։ Որտեղ շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո անմիջապես պետք է ռազմագերիների փոխանակություն տեղի ունենա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031