Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու տարի ամեն օր ձեր ատամներն են հաշվում, իսկ հիմա արդեն հետհաշվարկ են անում ձեր իշխանության ամեն օրն ու ժամը». Արման Բաբաջանյան

Հունվար 18,2021 19:01

Այսօր ԱԺ-ում Արման Բաբաջանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց. «Այն, ինչ այսօր կատարվում է փողոցում, ընդհուպ բռնի, զինված հեղաշրջման մասին անթաքույց կոչերի, ելույթների, հարցազրույցների տեսքով, չէր լինի, եթե քաղաքական մեծամասնությունը 2019-ի մայիսին դատական համակարգը վիրահատական միջոցներով առողջացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստանձնած հանձնառությունը 1,5 տարի հետո  ինչ-որ անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններով չտապալեր: Այն, ինչ ձեր քաղաքական թիմն արեց մեր երկրի հետ՝ դատական համակարգն այս օրհասական վիճակին հասցնելով՝ ձեզ չի ներվելու: ՀՀ-ում դատական համակարգը հովանավորում է հեղաշրջման փորձերը…Երկու տարի ամեն օր ձեր ատամներն են հաշվում, իսկ հիմա արդեն հետհաշվարկ են անում ձեր իշխանության ամեն օրն ու ժամը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ հակակոռուպցիոն մարմնի նախագահին ոչ թե նշանակի գործադիրի ղեկավարը, այլ կիրառվի նույն մեխանիզմը, ինչ գլխավոր դատախազի պարագայում է, այսինքն՝ խորհրդարանը ընտրի՝ համապատասխան գլխադասային հանձնաժողովի միջոցով. «Դա հավելյալ լեգիտիմություն եւ նաեւ անկախություն կտա»: Հակառակ դեպքում, Մարուքյանի համոզմամբ, կարող է կոռուպցիոն դեպքերը «ծածկադմփոց» արվեն:

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Բադասյանն ասաց, որ դա հակասելու է սահմանադրությանը, բացի այդ, բոլորը գիտեն, թե ԱԺ-ում մեծամասնությունը որ ուժն է. «Ամենաճիշտ մոդելը սա է, որը բացառում է իշխանության ներգործությունը պաշտոնի ներկայացուցչի վրա»:

Իմքայլական Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում ասաց, որ հակակոռուպցիոն մարմին ձեւավորելով՝ ունենալու ենք մեկ միասնական իրավապահ մարմին, որը քննելու է կոռուպցիոն հանցագործությունները. «Թե այդ կառույցի անկախությունը կասկածի տակ է դրվում, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակում է վարչապետը, ապա պետք է ասեմ, որ մեխանիզմն այլ է. նախ ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որից արդյունքում համապատասխան չափորոշիչների ընտրությամբ հաղթած թեկնածուն նշանակվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»:

Ըստ նրա, պետք է կողմ քվեարկել, որովհետեւ սա մեկ քայլ է՝ դեպի կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031