«ԱԱԾ-ի եւ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները բավարար եմ համարում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու տեղեկություններին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խորհրդարանում այս հարցը որեւէ այլ ձեւաչափով քննարկվե՞լ է։
Ալեն Սիմոնյանը հարցադրմամբ պատասխանեց․ «Ինչի՞ համար։ Ով ինչ ասի՝ պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք։ Նա իմ ընկերն է, գործընկերը, զինակից ընկերը։ Ինձ համար մինչեւ այդ թուղթը մեկնաբանելն ամեն ինչ պարզ է։ Ես վստահ եմ, որ ովքեր փորձում են դա շահարկել, վերջին շրջանում սխալ մարտավարություն են ընտրել եւ գժվացրին մարդկանց սխալ, կիսատ տեղեկատվությամբ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ