Ազգային ժողով էր այսօր եկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հանդիպում էր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։
Լրագրողները ցանկացան հարցեր հղել նախարարին, որը դուրս եկավ հետնամուտքով՝ անտեսելով զրուցելու կոչերը։ Երբ արդեն հետնամուտքի բակում լրագրողները բղավում էին խնդրանքը՝ «սպասել եւ զրուցել», պաշտպանության նախարարն անգամ չշրջվեց նրանց կողմը, շտապելով նստեց մեքենան եւ հեռացավ։
Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ Հարությունյանն առաջին անգամ չէր լինում հանձնաժողովում եւ մասնակցում քննարկման։ «Եթե նկատում եք, բանակում փոփոխությունների փուլ է»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ