Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութից վերջինը դուրս եկած Արծիվ Լալայանի հույսերը

Հունվար 18,2021 17:35

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ Արծիվ Լալայանը պատերազմի ընթացքում որպես կամավոր եղել է առաջնագծում: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արծիվ Լալայանը պատմեց, որ Հադրութի անկման օրը գյուղում մնացած միակ ընտանիքն իրենն էր:

«Հոկտեմբերի 12-ին հրամանատարին խնդրել եմ, եկել եմ՝ ընտանիքս տեղափոխել եմ ապահով վայր ու նորից վերադարձել մարտի դաշտ: Սակայն առաջնագիծ գնալն անհնար էր. Հադրութն ու Ֆիզուլին արդեն մեր ձեռքում չէին»,- պատմում է Արծիվ Լալայանը:

Շատ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ խոսում են Հադրութի շրջանը և Շուշին ետ բերելու հնարավորությունների մասին: Հադրութի նախկին բնակիչ Արծիվ Լալայանը նույնպես հույսը չի կտրել: Նա ակնկալիքներ ունի միջազգային հանրությունից: Մասնավորաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ որպես հակամարտության լուծման մանդատ ունեցողներից, Արծիվ Լալայանն ակնկալում է գոնե խորհրդային ԼՂԻՄ ինքնավար մարզի տարածքների պահպանում. «Սովետական տարիներին թուրքեր ապրել են միայն Տող գյուղում և Դրախտիկի կողքին գտնվող փոքր գյուղում, այդտեղ այսօր էլ թող ապրեն, Ֆիզուլիում էլ թող ապրեն, դա մեզ չի խանգարում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմերի իշխանություններին՝ նախկին հադրութցին ակնկալիքներ չունի, քանզի այսօր տեսնում է պարտված իշխանություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031