Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան․ «Հայաստանի վարչապետը դոմինանտ դերակատարում չունի այդ բանակցություններում»

Հունվար 18,2021 17:00

Ադրբեջանի նախագահի «աննախադեպ ցինիկ» որակումները և մեկնաբանությունները, նպատակ են հետապնդում, որ բոլոր բանակցությունների ընթացքում ինքը հանդես գա հաղթողի դիրքերից։ Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հայրապետյանը։

Ըստ նրա, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ցույց է տվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դա ստացվում է կատարել․ «Ինձ մոտ այն համոզմունքն է, որ Հայաստանի վարչապետը դոմինանտ դերակատարում չունի այդ բանակցություններում»։ Նա նշեց, որ մեծ սպասելիքներ ուներ գերիների վերադարձի հետ կապված, սակայն նման բան տեղի չունեցավ։

«Բոլոր նման ձևաչափի հանդիպումների օրակարգը ֆիքսվում է վաղօրոք և համաձայնեցվում կողմերի հետ։ Այնպես չէ, որ մենք կարող ենք պայմանավորվել երկու հարցի վերաբերյալ քննարկում ծավալել, բայց գնանք այնտեղ և ասենք՝ կներեք, մի հարցը մնաց օրակարգից դուրս։ Այդպիսի բան չի լինում։ Կարող են քննարկել, չգալ ընդհանուր հայտարարի։ Հարցը օրակարգից չի կարող հանվել, եթե վաղօրոք այդպիսի պայմանավորվածություն ձեռք չի բերել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Նա համոզված է, որ գերիների խնդիրը կարելի էր մի կողմ դնել միայն մեկ պարագայում․ «Երբ այդ հարցի քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները անհամեմատ ավելի մեծ, կարևոր արդյունքներ կարող էին արձանագրել, այդ թվում նաև Հայաստանի համար։ Եվ երկրորդ՝ եթե այս պահին այդ քննարկումները չանեք, կարող եք ավելի շատ կորցնեք, քան հետագայում ավելի շատ վերականգնել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031