Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնդկաստանի հետ ակտիվ է համագործակցությունը, հատկապես դեղորայքային քաղաքականության ոլորտում»

Հունվար 18,2021 16:43

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:

Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, մտքեր փոխանակել պատվաստանյութերի ընտրության առումով:

«Շնորհակալ ենք այս հարցի լուծման գործում Ձեր անձնական ներդրման, իսկ Հնդկաստանի կառավարությանը` Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար»,- ողջունելով հյուրերին` ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ Հնդկաստանի հետ ակտիվ է համագործակցությունը, հատկապես դեղորայքային քաղաքականության ոլորտում:

«Օգտվելով ընձեռված հնարավորությունից` այսօր այստեղ եմ, որ անձամբ փոխանցեմ Ձեզ «Կելֆեր» դեղի խմբաքանակը: Հույս ունեմ, որ այս դեղամիջոց կծառայի իր նպատակին` փրկելով բազում կյանքեր»,- ասել է Քիշան Դան Դևալին:

Նշենք, որ նախկինում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը` թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031