Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգիտիմության խնդիր ունեն «Իմ քայլը» լքած բոլոր պատգամավորները»․ Ալեն Սիմոնյան

Հունվար 18,2021 16:14

«Նախ, ես չեմ կարող անվանել գործընկեր, որովհետեւ մենք իրար հետ չենք աշխատել։ Այո, նա ներգրավված է եղել մեր ցուցակում, բայց ես անձամբ նրան չեմ ճանաչել։ Կարծում եմ՝ «Իմ քայլը» խմբակցության մանդատը մեկ միասնական մանդատ է, որն առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հանգամանքին։

«Երբ դու հայտարարում ես, որ առանձնանում ես, որ դուրս ես գալիս, պետք է հասկանաս, որ քո լեգիտիմությունը որպես պատգամավոր այդքան էլ վստահելի չի։ Շատ մեծ հարց է՝ շատերը ներկայացված կլինեի՞ն ԱԺ-ում, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը, որը հիմնական շարժիչ ուժն է եղել։ Լեգիտիմության խնդիր ունեն բոլոր այն պատգամավորները, որոնք լքել են «Իմ քայլը» խմբակցությունը։ Նրանք պետք է իրենց աշխատանքով ապացուցեն, որ քաղաքական առումով ընտրվել են։ Ես, անկեղծ, դրան չեմ հավատում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։

Նա կասկածի տակ առավ Աննա Գրիգորյանի այն նկատառումը, որ ինքը հինգ հազարից ավելի ձայն է հավաքել Սյունիքում եւ Վայոց ձորում, եւ որ տեղացիներն իրեն լավ են ճանաչում։ «Դուրս եկած պատգամավորներից գեթ մեկը մեր համար անակնկալ չէ։ Շատերի հետ անհամաձայնություններ են եղել նաեւ մինչեւ պատերազմը»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031